Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.02.2015 | 00:03

Առավոտ լուսո
Ընդունի՛ր ինձ, գթա՛ծ, ընդունի՛ր,
ողորմա՛ծ, ընդունի՛ր մարդասե՛ր։
Թագավո՛ր փառքի, թողություննե՛ր տվող,
թողությո՛ւն տուր հանցանքներիս։
Ժողովո՛ղ բարիքների, ժողովիր և
ի՛նձ ժողովի մեջ անդրանիկների։
Հայցում եմ, Տե՛ր, Քեզանից`
մարդասերիցդ, ինձ բժշկություն։
Կյա՛նք եղիր մեռածիս, լույս`
խավարյալիս, փարատիչ` ցավիս։
Խորհուրդնե՛րն իմացող,
խավարիս շնորհի՛ր խորհուրդ լուսավոր։
Ծնո՛ւնդ Հոր ծոցի, ստվերով
ծածկվածիս ծագեցրո՛ւ լույսը փառքի։


Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ